Մոսուլի գործողության պատճառով մինչև մեկ միլիոն մարդ կարող է լքել քաղաքը
International newsԻրաքի Մոսուլի ազատագրման գործողության ընթացքում քաղաքը ստիպված կարող է լքել մոտ մեկ միլիոն մարդ, կիրակի հայտարարել է Կարմի խաչի միջազգային կոմիտեի Իրաքի բաժնի ներկայացուցիչ Սառա ալ Զավքարին:
«Իրաքում հումանիտար իրավիճակը ընդհանուր առմամբ շատ բարդ է: Գոյություն ունի ավելի քան 3 միլիոն տեղահանված անձ, և այժմ, հենց որ սկսվի Մոսուլի գործողությունը, մենք սպասում ենք, որ հարյուր հազարավոր մարդիկ կլքեն քաղաքը: Դա մեծ թիվ է, և այդ բոլոր մարդկանց անհրաժեշտ կլինեն առաջին անհրաժեշտության իրեր, ծածկ, ուտելիք, ջուր, դեղորայք:
Հենց որ գործողությունն սկսվի, մարդիկ իհարկե կփորձեն փախչել բռնությունից, և մենք այնտեղ կլինենք մոտակա կետում, այնպես որ կկարողանանք օգնել նրանց քաղաքից հեռանալ ամենաանհրաժեշտ բաներով»,- հայտնել է ալ Զավքարին Sputnik գործակալությանը: