Ռուսաստանում բեռնատարը բախվել է բազմաբնակարան բնակելի շենքին. կա 5 զոհ
International newsՌԴ Սվերդլովսկի մարզի շրջաններից մեկում բեռնատարը բախվել է բազմաբնակարան բնակելի շենքին, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, ևս մեկը`վիրավորվել:
Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն` վկայակոչելով շրջանի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:
«Բեռնատար մեքենան դեռևս չպարզված պատճառով բախվել է Սովխոզնի փողոցում գտնվող երկհարկանի բազմաբնակարան շենքին: Նախնական տվյալների համաձայն` բեռնատարում գտնվող 6 մարդկանցից 5-ը զոհվել են, տուժած երեխան միջին աստիճանի ծանրությամբ տեղափոխվել է հիվանդանոց», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նշվում է, որ կատարվածի հանգամանքները պարզվում են: