Հյուսիսային Քարոլինայում փորձել են հրկիզել հանրապետականների շտաբ-կայանը
International newsԱմերիկյան Հյուսիսային Քարոլինա նահանգում հարձակման է ենթարկվել Օրինջ շրջանում Հանրապետական կուակցության շտաբ-կայանը: Շենքի պատուհանից ներս դյուրավառ նյութեր են նետել: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Բացի այդ, Հիլսբորոյի քաղաքային կայքում հաղորդվում է, որ հարեւան շենքին ինչ-որ մեկը սվաստիկա է նկարել եւ գրել. «Նացիստ հանրապետականներ, հեռացեք քաղաքից, թե չէ ավելի վատ կլինի»:
«Ըստ ամենայնի՝ դյուրավառ նյութը բռնկվել է շենքի ներսում: Արդյունքում կահույքի մի մասն այրվել է, շենքի ինտերիերը՝ վնասվել»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Հասցված վնասի չափի մասին տեղեկություններ չկան: