Չինաստանը օդաչուավոր տիեզերանավ Է դուրս բերել ուղեծիր
International newsՉինաստանը հոկտեմբերի 17-ի առավոտյան երկրամերձ ուղեծիր Է դուրս բերել «Շենչժոու-11» տիեզերանավը՝ երկու օդաչուներով: Արձակումը, որն իրականացվել Է Հանսուի նահանգի Ցզյուցյուան տիեզերակայանից, հաղորդել Է CCTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տիեզերանավում են անձնակազմի հրամանատար Ցզին Հայպենը եւ նրա գործընկեր Չեն Դունը: Հայպենն ավելի վաղ երկու թռիչք Է կատարել դեպի տիեզերք:
«Շենչժոու-11»-ը ուղեծրում պետք Է միակցվի սեպտեմբերի 15-ին արձակված «Տյանգուն-2» տիեզերական լաբորատորիայի հետ, որտեղ անձնակազմն իրականացնելու Է բժշկական, գիտական եւ այլ փորձեր:
Ընդամենը տիեզերագնացները ուղեծրում կլինեն 33 օր, դրանցից 30-ը՝ լաբորատորիայում: Այդպիսով՝ նրանք ուղեծրում գտնվելու տեւողության ռեկորդ կսահմանեն չինական տիեզերագնացության պատմության մեջ: