Մոսուլի ազատագրման գործողությունը կարող Է տեւել մի քանի շաբաթ
International news«Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալներից Մոսուլ քաղաքն ազատագրելու իրաքյան զորքերի գործողությունը կարող Է տեւել մի քանի շաբաթ կամ ավելի երկար: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի միացյալ ուժերի հրամանատար գեներալ-լեյ տենանտ Սթիվեն Թաունսենդը:
«Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի նկատմամբ հսկողությունը վերականգնելուն միտված այս գործողությունը, հավանաբար, կտեւի շաբաթներ, հնարավոր Է, Էլ ավելի երկար»,-հայտարարել Է Թաունսենդը:
Մոսուլը 2014 թվականից մնում Է ԻՊ-ի գլխավոր հենարանը: Իրաքի զինվորականները եւ նրանց դաշնակիցները, այդ թվում՝ ժողովրդական աշխարհազորը, վերջին ժամանակներս նախապատրաստվում Էին վճռական հարձակման: Հոկտեմբերի լույս 17-ի գիշերը Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել Է ԻՊ-ից իրաքյան Մոսուլի ազատագրման ռազմական գործողությունն սկսելու մասին:
Sky News Arabia հեռուստաալիքի տվյալներով՝ գործողությանը մասնակցող ցամաքային ստորաբաժանումների անձնակազմի թվաքանակը գերազանցում Է 60 հազարը: Նրանց աջակցություն Է ցուցաբերում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիան, կառավարական օդուժը, ինչպես նաեւ հրետանին:
Կառավարական ուժերի կազմում են Իրաքի բանակի զինծառայողները, հակաահաեկչական ստորաբաժանումները, համերկրային եւ տեղական ոստիկանության աշխատակիցները, քրդական «փեշմերգա» ռազմականացված կազմավորումները, շիաների «Ալ Խաշդ աշ Շաաբի» աշխարհազորը, տեղի սուննի ցեղերի աշխարահազորը:
2014 թվականի հունիսին գրեթե առանց դիմադրության ծայրահեղականներին հանձնված Մոսուլում ներկայում գտնվում Է շուրջ 1,3 մլն մարդ: Նրանց պատանդի վիճակում են պահում ԻՊ-ի 6 հազարից ավելի զինյալներ: Արմատական իսլամիստներն այդ բնակավայրը համարում են իրենց մայրաքաղաքն Իրաքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: