«Ռուսաստանի թուլացումը նոր հնարավորություններ կստեղծի». ԱՄՆ փոխնախագահ
International newsԻսլամական պետություն ահաբեկչական խմբավորման ջախջախումը և Ռուսաստանի տնտեսական թուլացումը ԱՄՆ-ի համար նոր հնարավորություններ կստեղծեն: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը՝ NBC-ին տված հարցազրույցում:
«Ռուսաստանն իրոք դժբախտության մեջ է ընկել: Նրանք տնտեսական լուրջ խնդիրներ ունեն և ներքաշվում են այդ ճահճի (Սիրիայում) մեջ»,- նշել էր քաղաքական գործիչը, որի կարծիքով այս գործոնները ժամանակի ընթացքում բացասական ազդեցություն կունենան Ռուսաստանի վրա:
«Այն հանգամանքների համադրությունը, որ Իսլամական պետություն չի լինի, իսկ Ռուսաստանը լրիվ այլ տեղ կզբաղեցնի, առաջ կբերի նոր, լրացուցիչ հնարավորություններ»,-ասել է Բայդենը: