Թուրքիան չեղյալ է հայտարարել իրաքյան չվերթները
International news«Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը չեղյալ է հայտարարել Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանից Իրաքի Բաղդադ և Էրբիլ քաղաքներ նախատեսված երկու թռիչքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Թուրքական ավիաուղիներ»-ի նման որոշման պատճառը Մոսուլ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից ազատագրելուն ուղղված Իրաքի իշխանությունների նախաձեռնած ռազմական գործողություններն են: Չվերթների ուղևորները կարող են Իրաք ուղարկվել ավելի ուշ նախատեսված թռիչքներով:
Իրաքի զինված ուժերի գլխավորհրամանատար, վարչապետ Հեյդար ալ-Իբադին հայտարարել է երկրի ամենախոշոր երկրորդ քաղաքը` Մոսուլը «Իսլամականպետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու խոշորամասշտաբ ցամաքային գործողություն սկսելու մասին: Sky News Arabia հեռուստաալիքի տվյալներով` ցամաքային գործողություններին մասնակցում է ավելի քան 60 հազար մարդ:
Մոսուլում, որը գրեթե առանց դիմադրության 2014 թվականի հունիսին տրվել է ԻՊ ծայրահեղականներին, ներկայում գտնվում էշուրջ 1,3 մլն մարդ: Նրանց որպես գերի պահում են «Իսլամական պետություն» խմբավորման ավելի քան 6 հազար զինյալներ: ԻՊծայրահեղականները քաղաքը համարում են Իրաքում իրենց մայրաքաղաքը: