ԵՄ-ը սպառնացել է ՌԴ օդային հարձակումները Հալեպի վրա որակել որպես ռազմական հանցագործություն
International newsՌուսաստանի ու Սիրիայի կողմից օդային հարձակումները Հալեպի վրա կարող են որակվել որպես ռազմական հանցագործություն, ասվում է Եվրոպական միության խորհրդի ընդունած կոմյունիկեի մեջ` Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպման արդյունքների համաձայն:
«Միտումնավոր հարձակումները հիվանդանոցների, բուժաշխատողների, դպրոցների ու հիմնական ենթակառուցվածքի, ինչպես նաև տակառային ու կասետային ռումբերի և քիմիական զենքի գործածությունը կարող են իրենցից ռազմական հանցագործություններ ներկայացնել»,- ասվում է փաստաթղթի տեքստում:
Եվրամիությունը խստորեն դատապարտել է սիրիական բանակի և նրա դաշնակիցների ռազմական գործողությունները Սիրիայի խաղաղ բնակչության և երկրում աշխատող մարդասիրական կազմակերպությունների դեմ:
Interfax-ը նշվում է, որ փաստաթղթի տեքստում սիրիական կառավարությանը կոչ է արվում «դադարեցնել օդային ռմբակոծությունները»:
Կոմյունիկեում նաև նշվում է, որ Հալեպի համար ՄԱԿ-ի հումանիտար շարասյան վրա սեպտեմբերի 19-ին իրականացված հարձակման մեջ մեղավոր անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության: