Թուրքական պատվիրակությունն Իրաքից ձեռնունայն է վերադարձել
International newsԹուրքիայի և Իրաքի միջև լարված հարաբերությունները մեղմացնելու նպատակով Անկարայից Բաղդադ մեկնած թուրքական պատվիրակությունը չի կարողացել հասնել ցանկալի արդյունքի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտարարել է Իրաքի արտգործնախարարության խոսնակ Ահմեթ Ջեմալը:
«Թուրքական պատվիրակության կողմից առաջ քաշված մտքերը չհամապատասխանեցին Իրաքի կառավարության պահանջներին ու ակնկալիքներին: Թուրքիայի Հանրապետությունը պետք է հարգանք ցուցաբերի Իրաքի ինքնիշխանության նկատմամբ և Բաշիքայի ճամբարից դուրս բերի զինվորներին»,- ասել է Ջեմալը: Նա հայտարարել է, որ Մոսուլի ազատագրման գործողությունների շրջանակում իրենք վստահում են իրաքյան զինված ուժերին և որևէ այլ, օտար միավորների օգնության կարիքը չունեն:
Թուրքիայից մեկնած պատվիրակությունը գլխավորում էր փոխարտգործնախարար Ահմեթ Յըլդըզը: Պատվիրակության կազմում էին անդամներ զինված ուժերի գլխավոր շտաբից և ազգային հետախուզական ծառայությունից: Նրանք Բաղդադում պետք էհանդիպումներ ունենային արտաքին գործերի նախարարությունում և կառավարությունում: Օրակարգային հարցերիցկարևորագույնը լինելու էր Մոսուլի ռազմական գործողությունները: Մասնավորապես, Թուրքիան առաջարկ էր ներկայացնելումասնակցել այդ գործողություններին: Քննարկվելիք մյուս կարևոր հարցը պետք է լիներ Բաշիքայում թուրքականզորամիավորումների առկայությունը և դրա հետևանքով լարված թուրք- իրաքյան հարաբերությունները: