Մերկելը հոկտեմբերի 19-ին «նորմանդական քառյակի» նիստ Է գումարում Բեռլինում
International newsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի հոկտեմբերի 19-ին անցկացվող «նորմանդական քառյակի» երկրների ղեկավարների բանակցություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 18-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հոկտեմբերի 18-ին ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, նրա ֆրանսիացի պաշտոնակից Ֆրանսուա Օլանդը եւ ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը եռակող հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են գագաթնաժողովի անցկացման շուրջ: Նշվում Է, որ հանդիպման նպատակն Է՝ «Ռուսաստանին ստիպել կատարելու Մինսկի պայմանավորվածությունները»:
Գերմանիայի կանցլերի մամուլի ծառայությունը հայտնել Է, որ Մերկելը բանակցություններին հրավիրել Է նաեւ ռուսական պետության ղեկավարին:
ԳՖՀ-ի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը, իր հերթին, հայտարարություն Է տարածել, որում հիշատակվում Է, որ Պուտինը, Պորոշենկոն, Օլանդը եւ Մերկելը պայմանավորվել են հանդիպում անցկացնել, «որպեսզի գնահատեն Մինսկի պայմանավորվածությունների իրագործման ընթացքը եւ քննարկեն հետագա քայլերը»: