Հողը թեթև լինի այս օրենսգրքի և մեր ընտրական համակարգի վրա. Թ. Պողոսյան
PoliticsԱԺ-ում արտահերթ նիստով շարունակվում են քննարկումները ԸՕ փոփոխությունների նախագծի վերաբերյալ։ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն իր խոսքում մեջբերեց ԸՕ փոփոխությունների նախագծում կառավարության ներկայացրած եզրակացություններն ու ընդգծեց, որ դրանք սոցիալական ոլորտում չեզոք ազդեցություն կունենան:
«Հուսով եմ, որ այս ԸՕ-ն ընդունելուց հետո ազդեցություն առողջապահության ոլորտի վրա այլևս չի լինի: Չեն լինի այնպիսի դեպքեր, ինչպիսիք եղան հետընտրական Էջմիածնում կամ Վանաձորում, որոնք այդ ժամանակ ազդեցին առողջապահության ոլորտի վրա»,- ասաց Պողոսյանը:
Թ. Պողոսյանն իր խոսքում նաև քննադատեց նախագիծը՝ ասելով, թե այն չի արտահայտում քաղաքական մրցակցություն: «Հողը թեթև լինի այս օրենսգրքի և մեր ընտրական համակարգի վրա»,- հավելեց պատգամավորը: