Քաղաքագետը ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին ԼՂ հիմնահարցի հետ կապված հայտարարությունը համարում է ֆորմալ
PoliticsՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում Արցախյան հիմնահարցի հետ կապված հայտարարությունը «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը գնահատում է ֆորմալ, բայց անխուսափելի:
«Դրանք տրամաբանական էին, քանի որ գագաթնաժողովը տեղի էր ունենում Երևանում, և Հայաստանը այդ պահին շարունակում էր մնալ ՀԱՊԿ-ում նախագահող երկիր»,- նշեց Մինասյանը:
Քաղաքագետի խոսքով՝ այդ հայտարարություններն անխուսափելի էին, սակայն հաշվի առնելով որոշ երկրների սեփական շահերն ու մոտեցումներն՝ դրանք արվեցին ֆորմալ ձևով: