«Իսլամական պետությունը» Մոսուլի բնակիչներին օգտագործում է որպես «կենդանի վահան». Պենտագոն
International news«Իսլամական պետության» զինյալները Մոսուլի բնակիչներին օգտագործում են որպես «կենդանի վահան» եւ նրանց թույլ չեն տալիս լքել քաղաքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով BBC-ին, հայտնել Է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դեւիսը:
Նրա խոսքով՝ ջիհադականները բնակիչներին քաղաքում են պահում «նրանց կյանքին հակառակ»: «Վերջին մեկ օրվա ընթացքում մենք ոչ մի փոփոխություն չենք տեսել, եւ մարդիկ չեն լքել քաղաքը ու չեն փախել այնտեղից: Մենք հաստատ գիտենք, որ նրանք որպես կենդանի վահան են օգտագործվում»,-ասել Է Դեւիսը եւ հավելել, որ զինյալները փորձում են խանգարել օդային հարվածներին: Նա հայտնել Է, որ ջիհադականները հրկիզել են նավթահորերը եւ ավտոմոբիլային անվադողեր, որպեսզի թանձր ծխի պատճառով հնարավոր չլինի հայտնաբերել նրանց դիրքերը եւ հետեւել տեղաշարժերին:
Ավելի վաղ ՄԱԿ-ը նախազգուշացրել Է, որ Մոսուլի ազատագրման գործողությունը հումանիտար հետեւանքներ կունենա այդ քաղաքում ու նրա արվարձաններում ապրող մինչեւ 1,2 մլն մարդու համար:
Ներկայում ստույգ տեղեկություններ չկան քաղաքում գտնվող մարդկանց թվաքանակի մասին: