Բեռլինում «նորմանդական» գագաթնաժողովը կփորձի վերագործարկել Մինսկի գործընթացը
International news«Նորմանդական ձեւաչափով» Բեռլինում բացվող գագաթնաժողովում փորձ կարվի վերագործարկել Մինսկի գործընթացը, առաջընթացի դեռեւս կարելի Է հասնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 19-ին կայացած ճեպասուլիսում հայտարարել Է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
«Ճիշտ կլինի եւս մեկ մեկնարկ տալ, ենթադրաբար, առաջընթացի դեռեւս կարելի Է հասնել»,-ասել Է Զայբերտը: Նա հավելել Է, որ այդ հարցում «միասնություն կա հանդիպման բոլոր չորս մասնակիցների՝ կանցլերի եւ երեք նախագահների միջեւ»:
Ուկրաինայի արեւելքի հակամարտության կարգավորման շուրջ «նորմանդական քառյակի» երկրների ղեկավարների հանդիպումը հոկտեմբերի 19-ին տեղի Է ունենալու Բեռլինում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: