Գորբաչովը եւ Բուշ ավագը մտադիր են աջակցել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների նորմալացմանը
International newsՆախկին ԽՍՀՄ-ի ղեկավար Միխայիլ Գորբաչովը եւ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը մտադիր են աջակցել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների նորմալացմանը: Դրա վերաբերյալ պայմանավորվածություն Է ձեռք բերվել Միխայիլ Գորբաչովի, Ջորջ Բուշի եւ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերի հեռախոսազրույցի ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են «Գորբաչով հիմնադրամի» մամուլի ծառայությունում:
«Մեր փորձը սառը պատերազմի, սպառազինությունների մրցավազքի դադարեցումն Է: Այն տարիներին մեր երկրները՝ ԽՍՀՄ-ը եւ ԱՄՆ-ը, դժվարին փորձությունների միջով անցան ե՛ւ Եվրոպայում, ե՛ւ Մերձավոր Արեւելքում եւ դրանցից դուրս եկան արժանապատվորեն»,-
«Ամենադժվարին իրավիճակներում կարելի Է փոխզիջում գտնել: Եվ այժմ նպատակը պետք Է լինի փոխզիջում գտնելը, որը հաշվի կառնի կողմերի շահերը: եվ ոչ ոք չպետք Է հաղթանակ հայտարարի: Եթե դուրս գանք ներկայիս փակուղուց, դա կլինի բոլորի հաղթանակը»,-հավելել Է նա: