Ադրբեջանական որոշ բանկեր սահմանափակել են դոլարի վաճառքը
International newsԱդրբեջանում հոկտեմբերի 19-ին դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքի կրկին բարձրանալուց հետո այդ երկրում դոլարի նկատմամբ պահանջարկը մեծացել է:
Այս մասին հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը:
Նախորդ շաբաթների ընթացքում անսահմանափակ դոլար վաճառող որոշ բանկեր սկսել են սահմանափակել դոլարի վաճառքը եւ սահմանել են 500 դոլար սահմանաչափ:
Բանկերը, սակայն դոլարի վաճառքը սահմանափակելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չեն տարածել:
Դոլլարի վաճառքը կասեցրած կամ սահմանափակած բանկերն են Bank VTB Azərbaycan, AtaBank , NikoilBank, DəmirBank բանկերը եւ այլն: