Yerevan, 04.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտվել է զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքը

Society

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված և ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում բացահայտվել է կատարված ծանր հանցագործության հանգամանքները, բավարար ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ ներգրավվել է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարած Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ Էմիլ Կարապետյանը: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2015թ. հուլիսի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Է. Կարապետյանը բարեկամուհու հետ Գավառ քաղաքի Ազատության փողոցում տեղակայված մթերային խանութ մուտք գործելիս, առանց որևէ առիթի, անհիմն, իր անձի առավելությունը խանութի մուտքի մոտ վճարային տերմինալից գումար փոխանցող Գրիշա Զոլյանի նկատմամբ ընդգծելու մոլուցքով տարված՝ հարվածել է վերջինիս և պահանջել մի կողմ գնալ ու ճանապարհ տալ: Դեպքի վայրում գտնված Սերյոժա Ղարաբաղցյանի դիտողությունից վրդովված` Է. Կարապետյանը վիճաբանել է վերջինիս ու Գ. Զոլյանի հետ և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դիտավորությամբ՝ հանել է իր մոտ գտնվող, որպես զենք օգտագործվող ծալովի դանակը, հրել ու քաշքշել է Ս. Ղարաբաղցյանին, ինչը նկատել է վերջինիս եղբայրը՝ Էդմոնդ Ղարաբաղցյանը, ով եղբորը դանակով հարվածելու փորձ կատարելու համար բռունցքով հարվածել է Է. Կարապետյանին և հորդորել է հանգիստ պահել իրեն, սակայն վերջինս տևական ժամանակ խախտել է հասարակական կարգը:

Չնայած գոռգոռոցի  և  հայհոյանքի ձայներից հավաքված անձինք Գ. Զոլյանի հետ փորձել են խափանել Է. Կարապետյանի կողմից հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողությունները, սակայն վերջինս չի ենթարկվել, դիմադրություն ցույց տալով՝ շարունակել իր խուլիգանական գործողություններն ու դիտավորությամբ դանակով հարվածել է Գ. Զոլյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ տեսնելով՝ Ս. Ղարաբաղցյանը դիմել է փախուստի, սակայն Է. Կարապետյանը հետապնդել և դանակով դիտավորությամբ հարվածել է նաև նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այնուհետև Է. Կարապետյանը մի խումբ անձանց հետ շարունակել է խուլիգանական գործողությունները և բռնություն է գործադրել դեպքի վայրում գտնված Գարսևան Ղարաբաղցյանի նկատմամբ. նախ՝ դանակի բռնակի մասով հարվածել է Գ. Ղարաբաղցյանի գլխին, այնուհետև գոտկատեղից հանել է որպես զենք օգտագործվող «Մակարով» տեսակի ատրճանակը, դրա բռնակի մասով բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում Է. Կարապետյանը չի ենթարկվել նաև դեպքի վայրում գտնված այլ անձանց՝ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողությունները խափանելու  պահանջներին, դիմադրություն է  ցույց տվել նրանց և շարունակել է իր խուլիգանական գործողությունները:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար Էմիլ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ  քրեական օրենսգրքի 258-րդ  հոդվածի  4-րդ մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործից անջատված մասի՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարած Էմիլ Կարապետյանի վերաբերյալ գործի նախաքննությունը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:

 

Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025