Գերագույն ռադան որոշել Է նշել Արեւմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու վերացման 70-րդ տարելիցը
International newsԳերագույն ռադան հոկտեմբերի 20-ին որոշում Է կայացրել 2016 թվականի հոկտեմբերի 25-ին նշել Արեւմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու վերացման 70-րդ տարելիցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Որոշման օգտին քվեարկել Է 240 խորհրդարանական: Ինչպես հայտնի Է դարձել AnalitikaUA.net-ին, որոշման նախագծ ի հեղինակը ՈՒկրաինայի ժողովրդական պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկին Է:
Ընդունված փաստաթղթի տեքստում նշվում Է, որ 1945 թվականին Արեւմտյան Ուկրաինայում սկսվել Է արեւելյան կաթոլիկ եկեղեցիների համատարած վերացումը: Հայ կաթոլիկ եկեղեցին դրանցից առաջինների թվում Էր: Պատմական աղբյուրների տվյալներով՝ Հայ կաթոլիկ եկեղեցու Լվովի միաբանության վերացման վերջնական ամսաթիվ են համարում 1946 թվականի հոկտեմբերի 25-ը:
«Պատմական հիշողությունը պահպանելու եւ Ուկրաինայի Սահմանադրությամբ հռչակված դավանանքի ազատության սկզբունքները եւ ազգային փոքրամասնությունների իրավունքները հաստատելու, կրոնական եւ Էթնիկական հատկանիշով ցանկացած հետապնդում դատապարտելու նպատակով Ուկրաինայի Գերագույն ռադան որոշում Է 2016 թվականի հոկտեմբերի 25-ին նշել Արեւմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու վերացման 70-րդ տարելիցը»,-ասված Է որոշման տեքստում: