Վրաստանում հարձակում ծրագրած ադրբեջանցի է ձերբակալվել
International newsՎրաստանում ձերբակալվել է Ադրբեջանի մի քաղաքացի, ով մեղադրվում է տարադրամի փոխանակման կետի վրա ավազակային հարձակում ծրագրելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ձերբակալված ադրբեջանցու մոտ Վրաստանի ոստիկանությունը հայտնաբերել է ատրճանակ: Հետաքննությունը պարզել է, որ Ադրբեջանից ժամանած անձը ծրագրել է տարադրամի փոխանակման կետի վրա հարձակում իրականացրել Բաթումում:
Ադրբեջանցին ընդունել է մեղքը: Հարուցվել է քրեական գործ: Հանցագործին սպասվում է 5-7 տարվա ազատազրկում: