Սիրիայի գրոհայինները մեկ օրում 45 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը
International newsՍիրիայում մեկ օրում գրանցվել է հրադադարի խախտման 45 դեպք: Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն:
«Մեկ օրում գրանցվել է կրակոցի 45 դեպք` ապօրինի զինված խմբավորումների կողմից Հալեպում, Դամասկոսում եւ Համայում»,-ասված է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:
Հաղորդվում է, որ զինված խմբավորումները, որոնք հայտարարել էին ռազմական գործողությունների դադարի մասին, ականանետերով եւ այլ զենքերով կրակ են բացել Հալեպի թաղամասերից մեկի, Հարաստայի, Դումայի, Ջաուբարի բնակելի շրջանների, ինչպես նաեւ Դամասկոսում տեղակայված կառավարական զորքերի ուղղությամբ»,- նշված է կայքում:
ՌԴ ՊՆ-ն նշել է, որ ընդդիմադիր զինված խմբավորումների ուղղությամբ Ռուսաստանի եւ Սիրիայի ռազմաօդային ուժերը հարվածներ չեն հասցրել: