Մենաշնորհների դեմ պայքարով լուրջ և մեծ կառույց է զբաղվում, անհրաժեշտ է մի փոքր սպասել. Գ. Սահակյան
PoliticsԻնչպես արդեն հայտնել էինք, այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստն է, որի ժամանակ վարման կարգով ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Վերջինս առաջարկեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին լսումներ անցկացնել մենաշնորհների դեմ պայքարի գործում անհետաձգելի գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ:
Ի պատասխան առաջարկի՝ ԱԺ նախագահն ասաց. «Լսումներ միշտ էլ կարելի է անցկացնել, սակայն փաստեր են պետք, բացի այդ` վարչապետն արդեն խոսել է այդ մասին, ներկայացրել է բանաձևը: Մենաշնորհների դեմ պայքարով լուրջ և մեծ կառույց է զբաղվում, անհրաժեշտ է մի փոքր սպասել, տեսնենք` կառավարությունը ինչ է անում»,- ասաց Գալուստ Սահակյանը: