Ադրբեջանի նախագահի օգնականը այցելել է Թուրքիա
International newsԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի սոցիալ-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը այցելել է Թուրքիա:
Այս մասին հայտնում է haqqin.az լրատվականը:
Այցի շրջանակներում Հասանովը հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ:
Նախարարի հետ հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել երկկողմանի հարաբերություններում նոր ռազմավարությունների մշակմանը, թուրքական եւ ադրբեջանական սփյուռքի հարցերին:
Քննարկվել է նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ առկա ռազմավարական համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու հարցը: