Օբաման Թրամփին համեմատել է ժանգի հետ, որը քայքայում է ամեն ինչ
International newsԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախագահի աթոռի համար պայքարող հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին անվանել է «միանգամայն անլուրջ մարդ»։ Այս մասին հայտնում է Politico-ն։
«Ամերիկան մեծ երկիր է, այն կարող է վերապրել ցանկացած բան, սակայն այն, ինչ Ամերիկան չի կարող թույլ տալ տևական ժամանակ, դա այն է, որ ԱՄՆ բնակչության կողմից ընտրված և միջազգաին հարցերում մեր երկրի անունից խոսող մարդը լինի միանգամայն անլուրջ»,-ասել է Օբաման։
ԱՄՆ նախագահը նաև համեմատել է Թրամփի բարոյականության և հանդուրժողականության չափորոշիչները «ժանգի հետ, որը քայքայում է ամեն ինչ»։ Օբաման հավելել է, որ անհրաժեշտություն չկա պարզաբանելու, թե ինչու Թրամփը պիտանի չէ նախագահի պաշտոնի համար, քանի որ «ամեն անգամ, երբ նա պարզապես բացում է բերանը, դուք ստանում եք դրա նորանոր ապացույցներ»։