Կարծում եմ՝ մենք իրականում հաղթում ենք. Թրամփը
International newsԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը իր կողմնակիցներին հայտաարել է, որ հաղթում է նախագահական քարոզարշավում չնայած իր հանդեպ անարդար վերաբերմունքի, հաղորդում է Associated Press-ը։
Ֆլորիդա նահանգում ելությի ժաանակ նա հայտարարել է, որ մամուլը տարատեսակ «սուտ հարցումների» արդյունքներ է հրապարակում, որոնց համաձայն հասարակությունն աջակցում է դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին։
«Նման հարցումները, որոնք վկայում են Քլինթոնի առավելության մասին, կոռումպացված համակարգի վերջին երևույթներից է։ Մամուլը ոչ միայն իմ դեմ է, այլ բոլորի դեմ է։ Կարծում եմ՝ մենք իրականում հաղթում ենք»,-հայտարարել Թրամփը։