Անկարան անհրաժեշտության դեպքում ցամաքային գործողություն կսկսի Իրաքում
International newsԱնկարան անհրաժեշտության դեպքում ցամաքային գործողություն կսկսի Իրաքում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն Kanal 24 հեռուստաալիքի եթերում։
«Եթե Իրաքում իրավիճակի զարգացումը սպառնա մեր անվտանգությանը և կայունությանը, մենք կօգտագործենք բոլոր իրավունքները մեզ պաշտպանելու համար, ընդհուպ մինչև ցամաքային գործողություն, որի թիրախը կլինի Քրդստանի աշխատավորական կուսակցությունը կամ ԴԱԻՇ-ը»,-ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ Թուրքիան հայտարարել է, որ մասնակցում է Իրաքի Մոսուլ քաղաքաի ազատագրման գործողությանը ԴԱԻՇ-ից, սակայն Իրաքի իշխանությունները հերքել են ադ տեղեկատվությունը։