Ահաբեկիչները իրենց ուժերը տեղափոխել են հարևան Ռաշիդին ավան
International newsՍիրիայի բանակը շարունակում է հարձակումներ իրականացնել ահաբեկիչների դիրքերի վրա Հալեպի հարավ-արևմտյան շրջանում: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
«Բանակը և աշախարհազորայինները շարունակում են գործողությունները՝ Խեկմե բարձրունքը նվաճելու համար: Կատաղի պայքարը դեռ շարունակվում է», հայտնել է գործակալության զրուցակիցը:
Ըստ աղբյուրի, ահաբեկիչները իրենց ուժերը տեղափոխել են հարևան Ռաշիդին ավանը և ինտենսիվ գնդակոծում են կառավարական բանակի դիրքերը: