Yerevan, 25.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արդարադատության նախարարությունը հայտարարում է փորձագետի ծառայությունների ձեռբերման հարցազրույցի մասին

Society

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարել է  «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի ազգային կարճաժամկետ փորձագետի (կոդ` ՕԿ-ԿՓ-01) ծառայությունների ձեռքբերման համար հարցազրույց անցկացնելու մասին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հայտարար ության մեջ նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի թիվ 858-Ն որոշման հիման վրա ստեղծվել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որն, ի թիվս այլնի, պետք է ապահովի առավել կարևորություն ունեցող օրենսդրության մշակումը:

Հարկ է նշել, որ Հիմնադրամի կայացման և երկարաժամկետ կայունության հեռանկարով գործունեության ապահովման նպատակով  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (այսուհետ` ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվում է «Օժանդակություն «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն»-ի ստեղծմանը» ծրագիրը:

Վերոհիշյալ ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև առանձին օրենսդրական ակտերի մշակման նպատակով փորձառու ազգային կարճաժամկետ փորձագետներից ծառայությունների ձեռքբերում:

Ձեռբերվելիք ծառայությունների բնույթը և անհրաժեշտությունը.

Անհրաժեշտ է մշակել և Հիմնադրամին ներկայացնել «Հեռուսատատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագիծ, որի անհրաժեշտությունը բխում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով իրականացված սահմանադրական փոփոխություններից:

Փորձագետին ներկայացվող պահանջները

Կրթություն

Իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն

(Իրավագիտություն մասնագիտությամբ գիտական աստիճանի առկայությունը ցանկալի է)

Աշխատանքային փորձ

 

իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և 3 տարվա մասնագիտական ստաժ, որից առնվազն մեկ տարին պետք է կապված լինի իրավաստեղծ գործունեության հետ, կամ

ասպիրանտի, հայցորդի կարգավիճակ և 4 տարվա մասնագիտական ստաժ, որից առնվազն մեկ տարին պետք է կապված լինի իրավաստեղծ գործունեության հետ, կամ

4 տարվա մասնագիտական ստաժ, որից առնվազն մեկ տարին պետք է կապված լինի իրավաստեղծ գործունեության հետ*:

 

*Մասնագիտական ստաժում հաշվառվում է միայն վերջին 6 տարիների ընթացքում աշխատած ժամանակահատվածը:

 

 

Լեզուների

Իմացություն

 

 

Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ)

Համակարգչային

Գիտելիքներ

 

MS Office

Առավել անհրաժեշտ

անձնային

հատկանիշներ

Ստեղծագործական հմտություններ,

Աշխատանքային գործառույթների արդյունքների բարձրորակություն,

Կարգապահության և պատասխանատվության բարձր զգացում,

Բծախնդրություն,

Ինքնակատարելագործման ձգտում:

 

Այլ հմտություններ

Ուժեղ ներքին և արտաքին հաղորդակցային հմտություններ

 

Ծառայությունների մատուցման ժամկետը և կարգը.

Ծառայությունները մատուցվելու են Հիմնադրամի հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա 3 ամսա ընթացքում:

Ծառայությունների մատուցման պայմանագրի Հիմնադրամի համար նախընտրելի սկզբնաժամկետ է դիտարկվում 2016 թվականի դեկտեմբերի 1-ը:

Դիմելու ընթացակարգ և պայմաններ

Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

1. անձնագիր,  

2. լուսանկար պարունակող ինքնակենսագրական (CV),

2. հիմնավորող նամակ (motivation letter), որում պետք է հստակ մատնանշվեն նախկին համանման փորձառությունը՝ իրավական ակտերի ու աշխատելու ժամանակաշրջանի մատնանշմամբ և իր կողմից մատուցվելիք ծառայությունների առավել որակյալ մատուցման հիմնավորումը,

3. աշխատանքային փորձի առկայությունը հավաստող փաստաթղթեր (աշխատանքային գրքույկ, աշխատանքային պայմանագիր և այլն),

4. երաշխավորագիր (ցանկության դեպքում):

Փաստաթղթերի պատճենները (լուսապատճենները) կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով:

Էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս անհրաժեշտ է դրանք ուղարկել [email protected]  էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի ազգային կարճաժամկետ փորձագետի (կոդ` ՕԿ-ԿՓ-01) ծառայությունների ձեռքբերման համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»: 

Փաստաթղթերի պատճենները կարող են ներկայացվել նաև ՀՀ արդարդատության նախարարություն, ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 հասցեով առձեռն կամ փոստային առաքմամբ՝ ուղեկցական նամակի վերնագիր նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի ազգային կարճաժամկետ փորձագետի (կոդ` ՕԿ-ԿՓ-01) ծառայությունների ձեռքբերման համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2016 թվականի նոյեմբերի 10-ը:

Միայն ներկայացվող պահանջներին առերևույթ համապատասխանող և այդ փուլում ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որի ժամանակի և վայրի մասին կիրականացվի լրացուցիչ ծանուցում: 

Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձը հավաստող փաստաթղթով և ներկայացված փաստաթղթերի բնօրինակներով»:

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes