Թուրքիայում թուրք զինվոր է սպանվել
International newsԹուրքիայի Բինգյոլի շրջանում ընթացքի ժամանակ զինվորական մեքենա է պայթեցվել:
Այս մասին ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:
Պայթյունի հետեւանքով 1 թուրք զինվոր է սպանվել:
Բինգյոլում դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:
Արդեն մի քանի ամիս է Թուրքիայի տարբեր շրջաններում Թուրքական ԶՈՒ-ի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների միջեւ ռազմական գործողություններ են ընթանում:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո PKK-ն հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխում է բնակավայրեր, մեծ քաղաքներ եւ զբոսաշրջային հանգստյան վայրեր: