Սիրիայի նախագահը երեք ամսով երկարացրել է համաներման մասին հրամանագրի գործողությունը
International newsՍիրիայի նախագահ Բաշար Ասադը երեք ամսով երկարացրել Է համընդհանուր համաներման մասին իր հուլիսի 28-ի հրամանագրի գործողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
SANA լրատվական գործակալության կողմից փոխանցված հրամանագրի տեքստում ընդգծվում Է, որ «բոլոր նրանք, ովքեր զենք են վերցրել իրենց ձեռքը կամ այն պահում են այս կամ այն պատճառով, պետք Է երեք ամսվա ընթացքում հանձնվեն եւ իրենց ունեցած զենքը հանձնեն դատական իշխանություններին կամ օրինական ցանկացած այլ մարմնի»:
Համաներման մասին հրամանագիրը վերաբերում Է նաեւ «դասալիքներին, որոնք խախտել են օրենքը եւ խուսափել զինվորական ծառայությունից»: Նրանք պետք Է մեղայականով ներկայանան համապատասխան մարմիններ:
Պատժից ազատվում են նաեւ նրանք, «ովքեր կամավոր կարձակեն իրենց կողմից առեւանգված մարդկանց», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: