ԵՄ-ի համար շատ կարևոր է մշտական շփման մեջ լինել հակամարտող կողմերի միջև. Մարդ
International newsԵվրամիությունը գոհ է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Հերբերտ Զալբերի տարածաշրջան կատարած այցից։ Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Բաքվում ԵՄ նեկայացուցչության ղեկավար Մալեն Մարդը։
«Զալբերը հատուկ հանձնակատարի մանտադի իր շրջանակներում պարբերաբար այցելում է Հայաստան և Ադրբեջան՝ աջակցելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասել է Մարդը լրագրողներին։
Դիվանագետը նաև նշել է, որ ԵՄ-ի համար շատ կարևոր է մշտական շփման մեջ լինել հակամարտող կողմերի միջև։
«ԵՄ-ն կարևոր է համարում աշխատանքը հակամարտող կողմերի հետ։ Դուք գիտեք, որ մենք աջակցում ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը և այս ուղղությամբ տարվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»,-ասել է Մարդը։