Քլինթոնն ընտրություններում հաղթելու դեպքում պետքարտուղար Է կարգելու Բայդենին. Politico
International newsՋոզեֆ Բայդենը գլխավորում Է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի հավակնորդների ցուցակը նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնի հաղթելու դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 27-ին իր Էլեկտրոնային տարբերակում հայտնել Է Politico թերթը՝ հղում անելով «աղբյուրի, որը ծանոթ Է Հիլարի Քլինթոնի վարչակազմում նշանակումների պլանավորմանը»:
Դրա հետ մեկտեղ հրապարակման մեջ նշվում Է, որ ոչ Դեմոկրատական կուսակցությունից պետական բարձրագույն պաշտոնի հավակնորդուհին, ոչ նրա շրջապատը ընդունված որոշման մասին չեն իրազեկել Բայդենին: Վերջինս 2009 թվականի հունվարից ԱՄՆ-ի փոխնախագահն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: