Հիմա վարչապետի անուն-ազգանունը, դեմքը փոխվել է, բայց էությունը մնացել է նույնը
PoliticsԱԺ ճեպազրույցների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով ՀԱԿ-ի՝ ընդդիմադիր դաշտի միավորման կոչին, հարց հնչեցրեց, թե ընդդեմ ինչի՞ միանա:
Ըստ պատգամավորի՝ խնդիրն այն չէ, որ անձինք փոխվեն. «Հիմա վարչապետի անուն-ազգանունը, դեմքը փոխվել է, բայց էությունը մնացել է նույնը. հարցն այն է՝ ինչի՞ն ենք դեմ»,- ասաց նա հավելելով, որ հարցերի շուրջ պետք է ծրագրերով խոսել:
«Եթե շարունակում ենք մնալ ԵՏՄ-ի կազմում, Թուրքիայի եւ Իրանի սահմանին ՌԴ զորքերի առկայությանը կողմ լինել, հավանություն տալ ռուսական ռազմաբազայի առկայությանն առանց համապատասխան հատուցման, եթե շարունակելու են արցախապատկան հողերի հանձնմանը կողմ լինել ...»,- ասաց Զ. Փոստանջյանը:
«Մեկ հիշեցում։ Իշխանական եռյակը 1.5 տարի կարողացավ զբաղեցնել ընդդիմադիր դաշտը, բայց «պտուղներ» չեղան։ Իմ կարծիքով՝ նա շարունակելու է օգնել այս ավտորիտար համակարգի գոյատեւմանը»,- ասաց պատգամավորը: