Հետախուզությունների դաշնային բյուրոն վերականգնել է հետաքննությունը Հիլարի Քլինթոնի գործով
International newsԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոն վերականգնել է հետաքննությունը` ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում գտնվելիս Հիլարի Քլինթոնի կողմից իր անձնական էլեկտրոնային փոստով աշխատանքային նամակագրություն վարելու գործով:
BBC-ի փոխանցմամբ`այս մասին հայտնել է բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմին: Նրա խոսքով` քննիչներն ուրիշ գործի հետաքննության ժամանակ նոր էլեկտրոնային նամակներ են հայտնաբերել, որոնք կապ ունեն հետաքննության հետ: Այժմ նախատեսվում է պարզել` արդյոք նամակներում գաղտնի տեղեկություններ կան, թե ոչ:
Նախկինում Հետախուզությունների դաշնային բյուրոն արդեն եկել էր այն եզրահանգման, ոչ Քլինթոնը գաղտնի տեղեկություն է պահում իր անձնական փոստային սերվերում: Այն ժամանակ, սակայն, որոշում էր կայացվել նրա նկատմամբ մեղադրանք չառաջադրել:
Մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները 11 օր է մնացել: Հիլարի Քլինթոնը ներկա պահին առաջատարն է նախագահական մրցապայքարում: Real Clear Politics-ի տվյալներով` դեմոկրատ թեկնածուն իր հանրապետական մրցակից Դոնալդ Թարմփին գերազանցում է 5 տոկոսային կետով: