Ռուսաստանին չի հաջողվել ընտրվել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում
International newsՌուսաստանը բավարար քանակով ձայներ չի ստացել ՄԱԿ-ի` մարդու իրավունքների խորհրդում ընտրվելու համար:
Ինչպես տեղեկացնում է Agence France Presse-ը, այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընտրել է 2017-2019 թվականների մարդու իրավունքների խորհրդի 14 նոր անդամներին:
Ռուսաստանը, որը հավակնում է տեղ գրավել խորհրդում Արևելյան Եվրոպայի տարածաշրջանից, 112 ձայն է ստացել: Արդյունքում՝ խորհրդում արևելաեվրոպական երկրներից երկու տեղ հատկացվել է Խորվաթիային, որը 114 ձայն է ստացել, և Հունգարիային, որի օգտին 144 երկիր է քվեարկել: