Ռուս զինվորականները Պուտինին խնդրել են թույլատրել ավիահարվածներ իրականացնել արևելյան Հալեպում
International newsՌուս զինվորականները նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել են թույլատրել գրոհայինների ուղղությամբ ավիահարվածների վերսկսումը արևելյան Հալեպում:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է ՌԴ գլխավոր հրամանատարության գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը:
«Կապված այն բանի հետ, որ խաղաղ բնակիչների շրջանում զոհերը չեն դադարում, և գրոհայինները վերսկսել են մարտական գործողությունները կառավարական զորքերի դեմ, մենք դիմել են Զինուժի գլխավոր հրամանատարին` Հալեպում անօրինական զինված խմբավորումների դեմ ավիահարվածների վերսկսման խնդրանքով»,- ասել է նա:
Հոկտեմբերի 25-ին Ռուդսկոյը հայտնել էր, որ ռուսական և սիրիական ավիացիաները կերկարաձգեն Հալեպի շրջանում ավիահարվածների մասին մորատորիումը:
Հոկտեմբերի 20-23-ը Հալեպում հումանիտար դադար էր հայտարարվել, որի ժամանակ հնարավորություն էր ստեղծվել խաղաղ բնակիչների համար հեռանալու քաղաքից: