ՌԴ ՊՆ. ԱՄՆ ՌՕՈւ հրամանատարությունը ներողություն է խնդրել միջադեպի համար
International newsՌԴ ՊՆ-ն զարմանք է արտահայտել ամերիկյան օդանավի՝ ռուսական Սու-35 կործանիչներին վտանգավոր հեռավորության վրա մոտենալու պատասխանատվությունը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի վրա բարդելու ԱՄՆ հրամանատարության փորձի կապակցությամբ: Այս մասին ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է RG-ն:
«Ստպված ենք ամերիկացի գործընկերներին հրապարակավ հիշեցնել Սիրիայի երկնքում միջադեպի փաստացի պատկերը»,- ասել է նա:
Նա բացատրել է, որ հոկտեմբերի 17-ին ԱՄՆ E-3 AWACS օդանավի անձնակազմը խախտել է թռիչքների անվտանգության կանոնները, իջել է գրեթե 1 կմ եւ վտանգավոր հեռավորության վրա՝ 500 մ, մոտեցել ռուսական կործանիչին:
Ընդ որում, Կոնաշենկովի խոսքով՝ ռուս-ամերիկյան համաձայնագրերին համապատասխան՝ Ռուսաստանը նախապես տեղյակ է պահել Սու-35-ի զբաղեցրած բարձրության մասին:
Միջադեպից հետո ՌԴ ՕՏՈւ հրամանատարությունը ամերիկյան կողմից բացատրություն է պահանջել:
ՌԴ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ ՌՕՈւ հրամանատարությունը ներողություն է խնդրել միջադեպի համար: