Ֆրանսիան ընդունել է իր մեղքը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ գնչուներին ճնշելու համար
International newsՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդունել է երկրի պատասխանատվությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գնչուներին ճնշելու համար, հաղորդում է The Washington Post-ը:
«Հանրապետությունն ընդունում է, որ պատասխանատվություն է կրում քոչվոր ժողովրդի տառապանքների համար, որի ներկայացուցիչները ճնշվելիս են եղել»,- ասել է նախագահը:
Նշվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայում ավելի քան 6 հազար գնչու ուղարկվել է համակենտրոնացման ճամբար, որոնցից ոմանք այնտեղ են մնացել մինչև 1946 թվականը: