Ռուսաստանը Չինաստանին առաջարկել է զարգացնել համագործակցությունն ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտում
International newsՌուսաստանը Չինաստանին առաջարկել է դիտարկել տվյալների «ամպային» պահպանման համակարգի ստեղծման հնարավորությունը, ինչպես նաև զարգացնել համագործակցությունն ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտում, հաղորդում է РИА Новости-ն:
«Անհրաժեշտ է համագործակցել տվյալների պահպանման ոլորտում, մանավանդ` տրաֆիկի փոխանակման կետերում, որը գտնվում է Ռուսաստանի տարածքում»,- համացանցային լրատվամիջոցների ռուս-չինական ֆորումի ժամանակ հայտնել է կապի և զանգվածային հաղորդակցության փոխնախարար Ալեքսեյ Վոլինը:
Վոլինը նաև նշել է, որ կողմերի համագործակցության առանձին թեմա պետք է դառնան համացանցային անվտանգության հարցերը: