Եվրոպան եւ ՌԴ-ն պետք է աշխատեն Երեւանի եւ Բաքվի հետ հակամարտության գոտում լարվածության թուլացման համար
PoliticsNews.am-ը գրում է.
Եվրոպան եւ Ռուսաստանը պետք է աշխատեն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության գոտում սրացումների թիվը կրճատելու նպատակով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր, հայ-գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը:
Նրա խոսքով՝ սարսափելի է, որ ապրիլին բախումներն ինտենսիվացել էին: «Եվ մենք՝ եվրոպացիներս, ինչպես նաեւ Ռուսաստանը պետք է աշխատենք Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության գոտում նման դեպքերը կրճատելու նպատակով: Օրինակ, ապրիլյան իրադարձություններից հետո Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող պետություն, բանակցություններ է վարել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, դա նաեւ հանգեցրեց լարվածության թուլացմանը: Գերմանացի քաղաքական գործիչները, եւ ես այդ թվում, փորձում ենք երկու երկրների հետ էլ երկխոսություն վարել համատեղ լուծում գտնելու համար: Դա իհարկե այդքան էլ հեշտ չէ»,-ասել է Վայլերը: