Վրաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
PoliticsShabat.am-ը գրում է.
Վրաստանում մեկնարկել է միամանդատ օկրուգներից խորհրդարանի պատգամավորների ընտրությունների երկրորդ փուլը: Այս մասին հայտնում է Sputnik-ը:
Նշվում է, որ ընտրատեղամասերը բացվել են 8.00-ին: Ընտրություններ անցկացվում են 50 ընտրական օկրուգներում, որտեղ որևէ թեկնածու չի կարողացել ստանալ ընտրողների քվեների ավելի քան 50%-ը։
50 օկրուգներից 46-ում պատգամավորական մանդատի համար պայքարելու են «Վրացական երազանք» ու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների ներկայացուցիչները։
Ընտրություններին կհետևի մոտ 30 000 դիտորդ տեղական կազմակերպություններից և 1440 դիտորդ 55 միջազգային կազմակերպություններից: