Կանադայի վարչապետի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Օտտավայում
PoliticsNews.am-ը գրում է.
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ինքնաթիռը, որն ուղեւորվում էր Բրյուսել, վերադարձել է Օտտավա տեխնիկական անսարքության պատճառով։ Թրյուդոն Բրյուսել էր մեկնում СЕТА պայմանագրի ստորագրման համար։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Chronicle Herald թերթը։
Ինքնաթիռը վերադարձել է թռիչքից անմիջապես հետո եւ բարեհաջող վայրէջք է կատարել, ավելի ուշ կրկին թռել է դեպի Բրյուսել։ Կանադական լրատվամիջոցները հայտնում են, թե անսարքությունը կապված է եղել ինքնաթիռի թեւերի հետ։