Ադրբեջանում հրազենով վիրավորել են էկոլոգիայի նախարարության աշխատակցին
International newsԱդրբեջանում հրազենով վիրավորել են էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության աշխատակցին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նախարարության մամուլի քարտուղար Իռադա Իբրահիմովան։
«Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության աշխատակից Աղաքերիմ Սալիմովը հրազենային վիրավորում է ստացել անօրինական որսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում»,- հայտնել է մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ վիրավորին հիվանդանոց են տարել։
Միջադեպի կապակցության քննություն է տարվում։