Կանադան Բուլղարիայի եւ Ռումինիայի քաղաքացիների վիզաները կչեղարկի մեկ տարի հետո
International newsԿանադան խոստացել է 2017-ի վերջին չեղարկել Բուլղարիայի եւ Ռումինիայի քաղաքացիների վիզաները: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ԵՄ-Կանադա գագաթնաժողովի արդյունքներով այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
«Ես ողջունում եմ 2017 թվականի վերջին Բուլղարիայի եւ Ռումինիայի բոլոր քաղաքացիների համար վիզայի չեղարկման Կանադայի որոշումը»,- ասել է նա:
Բուլղարիան եւ Ռումինիան ԵԽ-ին են միացել 2007 թվականին, սակայն նրանց քաղաքացիներից մինչ օրս վիզա են պահանջում ԱՄՆ եւ Կանադա ուղեւորվելիս, չնայած ԵՄ-ի եւ հյուսիսամերիկյան այդ երկրների միջեւ առանց վիզայի ռեժիմի համաձայնագիր է գործում:
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԵՄ-ը եւ Կանադան գագաթնաժողովում ստորագրել են ազատ առեւտրի СЕТА համաձայնագիրը: