Հռոմի քաղաքապետը հայտարարել է երկրաշարժից հետո քաղաքի դպրոցները փակելու մասին
International newsՀռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած երկրաշարժից հետո մայրաքաղաքի բոլոր դպրոցները փակ կլինեն հոկտեմբերի 31-ին: Gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին քաղաքապետը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Վարչակազմը ցանկանում է փակել դպրոցները վաղը, որպեսզի տեխնիկական մասնագետները և անվտանգության ծառայության աշխատակիցները կարողանան անցկացնել բոլոր անհրաժեշտ ստուգումներն ու համոզվել, որ երկրաշարժը լուրջ վնասներ չի հասցրել կառույցներին», - գրել է Վիրջինիա Ռաջին:
Նա նշել է, որ ստուգումները կանցկացվեն հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին: Հռոմի քաղաքապետը հավելել է, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ և ցավակցություն է հայտնել տարերային աղետից բոլոր տուժածներին:
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին ավելի վաղ հայտարարել էր, որ երկրաշարժերից տուժած և ավերված տները, եկեղեցիներն ու մյուս բոլոր կառույցները կվերանորոգվեն կամ կվերակառուցվեն: