Իսլանդիայի կառավարությունը հրաժարական է տվել
International newsԻսլանդիայի կառավարությունը պաշտոնապես վայր է դրել լիազորությունները, նոր խորհրդարանը կկազմավորվի նոր իշխող կոալիցիայի ձևավորումից հետո: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով իսլանդական աղբյուրը:
«Խորհրդարանի ընտրությունների արդյունքում երկրի վարչապետ Սիգյուրդյուր Ինգի Յոուհանսոնը և կառավարության անդամները պաշտոնապես վայր են դրել լիազորությունները»,- հաղորդում է իսլանդական լրատվական աղբյուրը:
Վարչապետն ու կառավարության մի քանի անդամներ ներկայացնում են Առաջադիմական կուսակցությունը, որը ընտրությունների նախնական արդյունքների համաձայն հավաքել է ձայների 11.5 տոկոսը և զբաղեցնում է 4-րդ տեղը: Առաջին տեղը զբաղեցրել է իշխող կոալիցիայի կազմում «առաջադիմականների» նախկին գործընկեր Անկախության կուսակցությունը:
Իսլանդիայի օրենքով` երկրի նախագահը կառավարությունը կազմելու մանդատը հանձնում է այն կուսակցությանը, որն ստանում է ձայների մեծամասնությունը: