Վրաստանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում մասնակցությունը կազմել է 37,5 տոկոս
International newsՀոկտեմբերի 30-ին Վրաստանի 50 միամանդատ ընտրատարծքներում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը կազմել է 37,5 տոկոս: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Աննա Միքելաձեն:
«Բոլոր ընտրատեղամասերը ժամանակին են փակվել: Վրաստանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում բոլոր 50 ընտրատարածքներում ակտիվությունը կազմել է 37,5 տոկոս կամ 929,265 մարդուց ավելի»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միքելաձեն:
Ընտրությունների երկրորդ փուլում գրանցվել էր ավելի քան 2,4 մլն մարդ, որոնք պետք է ընտրություն կատարեին 50 ընտրատարածքների 2229 ընտրատեղամասերում:
Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում մասնակցությունը կազմել է 51,63 տոկոս: