Ստեֆան դե Միստուրան ցնցված Է Հալեպում ապստամբների գործողություններից
International newsՍիրիայի հիմնախնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան հայտարարել Է, թե ինքը «շփոթահար եւ ցնցված Է» այն բանից, որ ապստամբները Հալեպում թիրախ են ընտրում քաղաքի քաղաքացիական բնակչությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Վերջին 48 ժամվա ընթացքում Հալեպի արեւմտյան մասում «անգութ եւ ոչ ընտրողական» հրթիռային հարվածներից սպանվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, ասել Է դե Միստուրան:
Այդ հարձակումները կարող են ռազմական հանցագործություններ ճանաչվել, հավելել Է նա:
Հոկտեմբերի 28-ին ապստամբները հարձակում են սկսել կառավարական զորքերի կողմից արեւելյան Հալեպի պաշարումը ճեղքելու նպատակով: