Սումատրա կղզում հրաբուխ է ժայթքել
International newsԻնդենոզիայի Սումատրա կղզու հյուսիսային հատվածում գտնվող Սինաբուրգ հրաբուխը երկուշաբթի ժայթքել է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սինխուա գործակալությունը:
Հրաբխի խառնարանից մինչեւ 3 կմ բարձրությամբ հրաբխային մոխրի սյուն է արտանետվել:
2.46 կմ բարձրությամբ Սինաբուրգ հրաբուխը կրկին արթնացել էր 2013 թվականի սեպտեմբերի 15-ին, եռամյա դադարից հետո, ավելի քան 15 հազար մարդու ստիպելով լքել տները: 2014 թվականի հերթական ժայթքման հետեւանքով 16 մարդ էր զոհվել, իսկ այս տարվա մայիսին՝ 7 մարդ: