Երեկ Հայաստանի լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց թիմը Թբիլիսիում մեկնարկած տղամարդկանց լողափնյա վոլեյբոլի միջազգային մրցաշարում, որին մասնակցում են թիմեր Լատվիայից, Ուկրաինայից, Հայաստանից, Ադրբեջանից և Վրաստանից՝ ընդհանուր 12 զույգեր, գրավեց չորրորդ տեղը:
Մեր տղաները հրաշալի ելույթ ունեցան: Շնորհավորում եմ մեր մարզիկներին, մարզիչներին, ֆեդերացիայի նախագահ Արթուր Բաղդասարյանին, ֆեդերացիայի աշխատակիցներին և երկրպագուներին մեր թիմի հաղթանակների համար:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անդրանիկ Մոսոյան և Աշոտ Բալաբեկյան զույգը միջազգային այս մրցաշարին մասնակցում էր առաջին անգամ՝ կարող ենք վստահ լինել, որ մեր մարզիկները ապագա միջազգային մրցելույթներում էլ ավելի բարձր պատվանդանին կկանգնեն, քանի որ ակնհայտ է, որ Վոլեյբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը հետևողական զարգացնում և մասսայականացնում է այս գեղեցիկ մարզաձևը մեր երկրում:
Արթուր Միսակյան
Facebook