Հարցումը ցույց է տվել, որ ընտրողները բացասաբար են վերաբերվում ե՛ւ Քլինթոնին, ե՛ւ Թրամփին
International newsԸնտրողները ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար հավասար չափով անցանկալի թեկնածուներ են համարում Հիլարի Քլինթոնին եւ Դոնալդ Թրամփին:
Այդ մասին վկայում են Langer Research Associates ընկերության հարցման տվյալները, որն անցկացվել Է ABC News հեռուստաալիքի համար:
Ինչպես վկայում են հարցման տվյալները, Հիլարի Քլինթոնին, որը ներկայացնում Է Դեմոկրատական կուսակցությունը, անցանկալի թեկնածու Է համարում հարցման մասնակիցների 60 տոկոսը: Գրեթե նույնքանն Էլ՝ հարցվածների 58 տոկոսը, նման կերպ Է վերաբերվում Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփին:
Ինչպես նշում Է հեռուստաալիքը, այս տվյալները մասնակիորեն բացատրում են այն հարցման արդյունքները, որի համաձայն Քլինթոնը եւ Թրամփը նախագահական մրցարշավում գրեթե հավասար են ընթանում: Ուսումնասիրության տվյալները, որոնք հրապարակվել են նախօրյակին, ցույց են տալիս, որ ի պաշտպանություն Քլինթոնի հանդես Է գալիս ընտրողների 46 տոկոսը, Թրամփի օգտին պատրաստ Է քվեարկել հարցման մասնակիցների 45 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: